Հայաստանում ամենաարագ օպտիկամանրաթելային ցանցի միջոցով կապի ծառայություններ մատուցող Ucom ընկերությունը որոշ հասցեներում փորձարկում է մինչև 1 Գբիթ/վրկ արագությամբ ինտերնետի, ինչպես նաև Wi-Fi 6 նորագույն ստանդարտով աշխատող մոդեմների հնարավորությունները՝ բաժանորդներին առաջարկելով ներկայիս առավելագույն արագությունից մոտ 10 անգամ ավելին։ Այս պահին փորձարկումն իրականացվում է առաջին բաժանորդների բնակարաններում: Հետագայում նոր արագությունների աշխարհագրությունը կընդլայնվի։
Մինչև 1 Գբիթ/վրկ արագություն ապահովող ցանցին առաջինը միացել է Հասմիկ Հաջաթյանը, ով 6 ամիս անվճար կօգտվի uMix Լ փաթեթի ներառումներից։ Մասնավորապես՝ գերարագ ինտերնետին ի լրումն, բաժանորդը կվայելի 200-ից ավելի հեռուստատեսային ալիքների բովանդակությունը և կօգտվի ֆիքսված հեռախոսակապից։
«Ուրախ եմ, որ այս պահի դրությամբ Հայաստանում ամենարագ կապն իմ տանն է։ Ucom-ի աշխատակիցներին պարբերաբար կհայտնեմ օգտագործման փորձառությանս մասին», — ասել է Հասմիկ Հաջաթյանը։