Ֆինանսական ծառայություններ մատուցող Goldman Sachs միջազգային խումբը 10,5 մլրդ դոլարի արժեթուղթ է տեղաբաշխել խոշորագույն փաթեթային գործարքների արդյունքում:
Ինչպես հայտնում է Bloomberg գործակալությունը, ամերիկյան շուկաների բացվելուն պես բանկը վաճառել է Baidu Inc., Tencent Music Entertainment Group և Vipshop Holdings Ltd. ընկերությունների 6,6 մլրդ դոլարի արժեթղթեր: Դրանից հետո բանկը վաճառել է ViacomCBS Inc., Discovery Inc., Farfetch Ltd., iQiyi Inc. և GSX Techedu Inc. ընկերությունների` 3,9 մլրդ դոլարի արժեթղթեր:
Գործակալությունը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնում է, որ առաջարկների մեծ մասը կառավարել է Morgan Stanley-ն`մեկ կամ մի քանի բաժնետերերի անունից, որոնց անունները չեն բացահայտվում: Առանձին գործարքների գումարը հասել է մինչև 1 մլրդ դոլարի:
Արժեթղթերի վերավաճառքը հանգեցրել է խոշորագույն չինական և ամերիկյան ընկերությունների, այդ թվում` Alibaba Group Holding Ltd.-ի և и NetEase Inc.-ի արժեթղթերի էժանացմանը, սակայն ավելի ուշ շուկան վերականգնվել է: