armsport.am-ի փոխանցմամբ Հայաստանի ազգային հավաքականի երկրպագուների «Առաջին հայկական ճակատ» FAF-ի շարժման անդամները պաստառ են պատրաստել՝ նվիրված Արցախյան վերջին պատերազմում զոհված FAF-ի անդամներին:
«Պատերազմը կարողացավ կյանքից խլել լավագույններին, բայց մեր սրտերից՝ երբեք»,- ասվում է FAF-ի տարածած հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք՝ FAF-ի շարժման անդամները միասնական երթ են կազմակերպելու դեպի Վ. Սարգսյանի անվան մարզադաշտ, ինչի մասին հանդես են եկել հայտարարությամբ։
J խմբի երկրորդ տուրի Հայաստան-Իսլանդիա հանդիպումը կկայանա այսօր և կմեկնարկի ժամը 20:00-ին: