Տեխասցի ծրագրավորող Ալվարո Մոնտորոն գործարկել է առցանց հաշվիչ, որն իրական ժամանակում հաշվարկում է Amazon ընկերության գործադիր տնօրեն Ջեֆ Բեզոսի եկամուտները, գրում է dev.to-ն:
Կայք մուտք գործելուն պես օգտատերերին է ներկայացվում հաշվիչ՝ «ահա, թե ինչքան է վաստակել Ջեֆ Բեզոսը» մակագրությամբ:
Բացի այդ, Bezos’ Calculator կայքում մի քանի վայրկանը մեկ ծանուցումներ են հայտնվում, որոնցում մանրամասնվում են վերջին նորությունները և այդ ժամանակահատվածում Բեզոսի նոր եկամուտի չափը:
«50 վայրկյան. դա բավական է լիովին լիցքավորված Tesla Model S գնելու համար, որն արժե 182 000 ԱՄՆ դոլար:
110 վայրկյանում՝ 400 000 ԱՄՆ դոլար. սա ավելին է, քան ԱՄՆ նախագահը վաստակում է 1 տարվա ընթացքում»:
Հաշվարկների համար Մոնտորոն օգտագործել է Bloomberg և BuzzFeed հրատարակությունների տվյալները, ըստ որոնց՝ Բեզոսը 1 վայրկյանում վաստակում է 3605 ԱՄՆ դոլար: