17-ամյա Զախարյանն ավելի լավն է, քան ես այդ տարիքում. Արշավին

Նախկին ֆուտբոլիստ, իսկ այժմ «Զենիթի» գործադիր տնօրենի խորհրդական Անդրեյ Արշավինը խոսել է «Դինամոյի» և Ռուսաստանի երիտասարդական հավաքականի հայազգի կիսապաշտպան Արսեն Զախարյանի մասին.

«Զախարյանը մեծ տաղանդ է: Ես դեռ «Դինամո-2»-ում էի նկատել, որ նա երկու ոտքով գրեթե նույն ձև է խաղում: Արագաշարժ է, ու արդեն իսկական տղամարդու պես է»,- ասել է Արշավինն ու պատասխանել այն հարցին՝ ո՞վ է ավելի ուժեղ 17-ամյա Զախարյանը, թե՞ ինքն այդ տարիքում.

«19 տարեկանում ես ընդամենը 20-30 րոպե էի խաղում ՌՊԼ-ում, իսկ Զախարյանն արդեն հիմնական կազմի խաղացող է: 17-ամյա Զախարյանն ավելի լավն է, քան ես այդ տարիքում, բայց պետք է նայենք, թե ինչ կլինի հետագայում: Հետագայում ես ավելացրեցի, իսկ Զախարյանը կարող է չավելացնել»,- ասել է Արշավինը:

Հիշեցնենք՝ Զախարյանը դարձել է Եվրոպայի երիտասարդական առաջնության եզրափակիչ փուլերում գոլ հեղինակած ամենաերիտասարդ խաղացողը:

Այս մասին հաղորդում է armsport.am-ը:

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով