ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայությունն իրազեկում է, որ այսօր հանրապետության տարածքից հայտնաբերված զենք-զինամթերքի վնասազերծման աշխատանքներ են նախատեսվում Ստեփանակերտ և Մարտակերտ քաղաքների հարակից բնակավայրերում:

Միաժամանակ տեղեկացնենք, որ ԱԻ պետական ծառայության սակրավորական ջոկատները ռուս գործընկերների հետ միասին, ԱՀ ամբողջ տարածքում իրականացնում են ինժեներահետախուզական աշխատանքներ:
Օրվա ընթացքում պայթյունների ձայներ լսելու դեպքում խնդրում ենք չանհանգստանալ:
Տեղեկատու հեռախոս-911:
Տեղեկացնում է ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը: