1000 վիրավոր զինվոր կմասնակցի Զինվորի տան կրթական ծրագրերին։ Այս մասին տեղեկացրել է Երեւանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը։
«Մեզ համար էական կարևոր է մեր վիրավոր զինվորների ամբողջական վերականգնումը: Զինվորի տանը տղաները բացի վերականգնողական բուժումից նաև կրթություն են ստանում՝ ձեռք են բերում նոր մասնագիտություն կամ ունեցած կրթությունը կատարելագործում:
Նպատակն է՝ լուծել զինվորների սոցիալական վերաինտեգրման խնդիրները, ապահովել տղաներին աշխատանքով ու կայուն եկամտով»,- գրառել է Մուրադյանը: