Ֆրանսիան շարունակելու է մնալ հայ ժողովրդի կողքին. վարչապետ Փաշինյանի և նախագահՄակրոնի հեռախոսազրույցը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ապրիլի 24-ին հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայինախագահ Էմանուել Մակրոնի հետ։

Վարչապետը բարձր է գնահատել Ֆրանսիայի դերը Հայոց ցեղասպանության միջազգայինճանաչման գործում, ինչը հետագայում նման ողբերգությունները բացառելու կարևոր քայլերիցմեկն է։

Էմանուել Մակրոնն իր և ֆրանսիացի ժողովրդի զորակցությունն է հայտնել՝ հավելելով, որՖրանսիան ինչպես եղել, այնպես էլ շարունակելու է մնալ հայ ժողովրդի կողքին՝դժվարությունները հաղթահարելու գործում։

Ըստ աղբյուրի՝ զրուցակիցները քննարկել են Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակնու Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը ԵԱՀԿ Մինսկի խմբիհամանախագահության շրջանակում։ Վարչապետն ընդգծել է, որ ԼՂ հիմնախնդրիկարգավորումը տեսնում է բացառապես «անջատում հանուն փրկության» սկզբունքի ներքո։

ՀՀ վարչապետի աշխատակազմից նաև հայտնում են, որ Նիկոլ Փաշինյանը և ԷմանուելՄակրոնն անդրադարձել են նաև հայֆրանսիական հարաբերությունների օրակարգային, ինչպես նաև Հայաստանում տեղի ունեցող ներքաղաքական զարգացումներին վերաբերողհարցերի։

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով