Ֆրանսիայի ԱԺ պատվիրակությունը ԵՄ դիտորդների հետ այցելել է հայ–ադրբեջանական սահմանային գոտի

Հայաստանում ԵՄ առաքելությունը հյուրընկալել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին և Ֆրանսիայի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ժան-Լուի Բուրլանժին:

«Հայաստանում Եվրամիության առաքելության ճեպազրույցից հետո պատվիրակությունը միացավ մեր դիտորդներին՝ Արարատի մարզում պարեկություն կատարելու՝ տեղում իրավիճակն ավելի լավ հասկանալու համար»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ գրված է Հայաստանում ԵՄ առաքելության X-ի միկրոբլոգում։

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով