Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան (FIFA) պատրաստ կլինի կիրառել «խաղից դուրս վիճակի» հայտնաբերման ավտոմատ համակարգը Քաթարի 2022 թվականի Աշխարհի գավաթի խաղարկության ժամանակ, ասել է ՖԻՖԱ-ի համաշխարհային ֆուտբոլի զարգացման բաժնի ղեկավար Արսեն Վենգերը:
Ֆուտբոլի միջազգային ասոցիացիան (IFAB) նախատեսում է փորձարկել այնպիսի տեխնոլոգիա, որը թույլ կտա «կիսաավտոմատ» կերպով գրանցել «խաղից դուրս վիճակը»:
Վենգերը նշել է, որ այսօր «խաղից դուրս վիճակի» որոշման ընդունման միջին ժամանակը խաղի ընթացքում մեկ րոպեից ավել է տևում, ինչը բացասաբար է ազդում խաղի մթնոլորտի վրա, փոխանցում է tert.am-ը: