Ֆիլիպիններում Maring թայֆունի զոհերի թիվը հասել է 19 մարդու

Ֆիլիպինների Լուսոն կղզու հյուսիսում մոլեգնող Maring (Kompasu) թայֆունի զոհերի թիվը հասել Է 19-ի, 13 մարդ համարվում Է անհետ կորած:

 Այդ մասին հաղորդել Է CNN Philippines հեռուստաալիքը՝ վկայակոչելով իշխանություններին:
Ինչպես հաղորդվել Է ավելի վաղ, Բենգեթի նահանգում սողանքներ են տեղի ունեցել անձրեւների պատճառով, ընդարձակ տարածքներ տուժել են հեղեղումներից:
Ներկայում թայֆունը հեռացել Է Ֆիլիպինների տարածքից, բայց օդերեւութաբանները նախազգուշացրել են անձրեւները շարունակվելու սպառնալիքի մասին:
Տարհանվել Է ավելի քան 10 հազար մարդ:
«Տասնինը մարդ զոհվել, եւս 13-ն անհետ կորել են Maring աարեւադարձային ցիկլոնի հետեւանքով»,-ասվում Է հեռուստաալիքի հաղորդագրության մեջ: Հաղորդվում Է, որ տարերային աղետների ռիսկերի կրճատման եւ կառավարման պետական խորհուրդը ստուգում Է նաեւ հաղորդագրությունները 11 այլ զոհվածների, երեք վիրավորների եւ մեկ անհետ կորածի մասին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով