Օլիմպիական խաղերի համաշխարհային վարկանիշային մրցաշարին մասնակցող հայաստանցի հունահռոմեական ոճի ըմբիշների անունները հայտնի են:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ զրույցում թիմի կազմը ներկայացրել է հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Էդուարդ Սահակյանը: Օլիմպիական խաղերի ուղեգրի համար կպայքարեն Արմեն Մելիքյանը (60 կգ), Կարեն Ասլանյանը (67 կգ), Արթուր Շահինյանը (87 կգ) և գերծանր քաշային կարգի Դավիթ Օվասապյանը: