Ճապոնիայի վարչապետ Յոսիհիդե Սուգան հարգելի պատճառով չի մասնակցի մարտի 25-ին մեկնարկելիք օլիմպիական կրակի փոխանցավազքի արարողությանը, armsport.am-ի փոխանցմամբ հայտնում է Kyodo գործակալությունը:
Միջոցառմանը ներկա կլինեն խաղերի կազմկոմիտեի ղեկավար Սեյկո Հաշիմոտոն և պատասխանատու նախարար Թամայո Մարուքավան: Արարողությունը կանցկացվի առանց հանդիսականի ՝ կորոնավիրուսային համավարակի պատճառով:
Դպրոցականների երգչախումբը կկատարի Hana wa saku երգը: Այն ստեղծվել է NHK հեռուստաընկերության աջակցությամբ՝ 2011-ի երկրաշարժից և ցունամիից տուժած շրջաններին օգնելու նպատակով: Մրցավազքը կտևի 121 օր և այն կանցնի երկրի բոլոր 47 վարչատարածքների 859 համայնքներով:
