Փոփոխություն է կատարվել «Զենքի մասին» օրենքում

ԱՀ ԱԺ նոյեմբերի 23-ին կայացած նիստում «Զենքի մասին» օրենքում փոփոխություն կատարելու նախաձեռնությամբ հանդես է եկել ԱՀ ՆԳՆ ոստիկանապետ, ոստիկանության գնդապետ Արտեմ Հարությունյանը:

Այս մասին հայտնում են ԱՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժնից:
Возможно, это изображение 1 человек и стоит
Համաձայն ներկայացվող փոփոխության՝ կանոնադրական խնդիրներ իրականացնող իրավաբանական անձանց այսուհետ իրավունք  կվերապահվի  ժամանակավոր օգտագործման համար ոստիկանության տարածքային ստորաբաժանումից ստանալ մարտական զենքի առանձին տեսակներ ոչ միայն օրենքով նախատեսված, այլ նաև կառավարության որոշմամբ նախատեսված պարտականությունների կատարման նպատակով:Օրենքն ընդունվել է միաձայն։

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով