ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախատեսում է քննարկել ռազմատեխնիկական համագործակցության հարցեր: Այս մասին ՀՀ վարչապետը հայտնել է ՌԻԱ-Նովոստիին:
Ավելի վաղ տեղեկացրել էինք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ապրիլի 7-ին կհանդիպեն: Հանդիպման ժամանակ նախատեսվում է քննարկել Լեռնային Ղարաբաղի հարցով եռակողմ պայմանավորվածությունների իրականացումը, տարածաշրջանում տրանսպորտային կապերի վերականգնումը և եվրասիական ինտեգրման ուղղությամբ փոխգործակցության հեռանկարները:
Պուտինը Փաշինյանի հետ Մոսկվայում կքննարկի նաև ՀՀ և ՌԴ ռազմավարական դաշնակցության և գործընկերության զարգացման հարցը: