Հայկական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է կայացել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջև:
այս մասին հաղորդում է Կրեմլը:
«Կողմերը շարունակել են քննարկել Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակը: Գոհունակությամբ արձանագրվել է, որ ռուս խաղաղապահների ջանքերի շնորհիվ իրավիճակը տարածաշրջանում շարունակում է մնալ կայուն և հանգիստ», – նշված է Կրեմլի տարածած հաղորդագրությունում:
Հաղորդվում է նաև, որ մտքերի փոխանակություն է տեղի ունեցել երկկողմ համագործակցության արդիական թեմաների շուրջ, այդ թվում՝ էներգետիկ ոլորտում:
Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել է հունիսին նախատեսված արտահերթ խորհրդարանական ընտրությունների կապակցությամբ Հայաստանում ներքաղաքական իրավիճակի զարգացման մասին: