Ցուցարարները պահանջում են ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձում

Այսօր Արցախում ցույց է տեղի ունեցել։ Ցուցարարները փակել են Ստեփանակերտի հիմնական ճանապարհներից մեկը և պահանջել, որպեսզի Ահ Ազգային Ժողովը «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենք ընդունի։ Նմանօրինակ օրենք ՀՀ Ազգային Ժողովը ընդունել է 2020 թվականի ապրիլի 16-ին։ Ցուցարարների հիմնական պահանջներից էր, որ ԱՀ նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի առանձնատունը բռնագանձվի, և տրամադրվի սովորական բնակարան ։
Ցույցը համակարգում էր «Արցախի հեղափոխական» կուսակցության նախագահ Արթուր Օսիպյանը։

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով