Տոկիոյում տրվել է Օլիմպիական ամառային խաղերի 100-օրյա հետհաշվարկի մեկնարկը

Տոկիոյում տրվել է Օլիմպիական ամառային խաղերի 100-օրյա հետհաշվարկի մեկնարկը, tert.am-ի փոխանցմամբ հաղորդում է ТАСС-ը:

Հետշավարկի մեկնարկի արարողությունը Տոկիոյի քաղաքապետարանում է անցկացվել:

«Օլիմպիական ամառային խաղերին 100 օր է մնացել: Շնորհակալ եմ բոլորին այստեղ հասնելու համար: Մենք կարողացանք այս ամենը կազմակերպել նաև կորոնավիրուսի դեմ պայքարի նորմելը պահելու և բժիշկների ջանքերի շնորհիվ: Մտադիր ենք շարունակել այդ ջանքերը, որպեսզի հիասքանչ Օլիմպիական խաղեր ունենանք»,- նշել է Տոկիոյի նահանգապետ Յուրիկո Կոիկեն:

Օլիմպիական խաղերն անցկացվելու են հուլիսի 23-ից մինչև օգոստոսի 8-ն ընկած ժամանակահատվածում: Պարալիմպիական խաղերը կհաջորդեն Օլիմպիականին և կանցկացվեն օգոստոսի 24-ից մինչև սեպտեմբերի 5-ն ընկած ժամանակահատվածում:

«Տոկիո-2020» Ամառային օլիմպիական և պարալինպիկ խաղերի ժամանակ կարգելվի արտասահմանցի երկրպագուների մուտքը՝ պայմանվորված կորոնավիրուսի համավարակով:

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով