Վրաերթ՝ Ստեփանակերտ քաղաքում

Մարտի 22-ին ժամը 22:00-ի սահմաններում Ազատամարտիկների փողոցի 23 շենքի դիմացի ճանապարհահատվածում Ասկերանի շրջանի բնակիչ՝ 1990թ.ծնված Ս. Ա.-ն վարելով «Վազ 21214-126-20» մակնիշի ավտոմեքենան հետիոտնային անցման վրա, վրաերթի է ենթարկել մայրաքաղաքի բնակչուհի, 1976թ.ծնված Յ. Ա.-ին, որի հետևանքով վերջինս ստացել է մարմնական վնասվածք և տեղափոխվել «Հանրապետական բժշկական կենտրոն»:
Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը:
Տեղեկացնում է Արցախի Հանրապետության ոստիկանությունը

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով