Վիետնամում տեղի է ունեցել Հայաստանի ու Վիետնամի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին նվիրված պաշտոնական ընդունելություն

Նոյեմբերի 21-ին Հանոյի Մելիա հյուրանոցի հանդիսությունների սրահում տեղի ունեցավ պաշտոնական ընդունելություն՝ նվիրված Հայաստանի Հանրապետության Անկախության 31-ամյակին և Հայաստանի և Վիետնամի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին։ Այս մասին հայտնում է Վիետնամում ՀՀ դեսպանությունը:

Պաշտոնական ընդունելությանը վիետնամական կողմից հատուկ հյուրն էր Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության արտաքին գործերի նախարարի օգնական, մամլո քարտուղար և մամուլի վարչության պետ տիկին Լե Թհի Թհու Հանգը:

Հայաստանի Հանրապետության և Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության պետական օրհներգներից հետո ելույթներով հանդես եկան դեսպան Վահրամ Կաժոյանը և տիկին Լե Թհի Թհու Հանգը։

 

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով