Ապրիլի 26-ին ժամը 02:45-ին ԱՀ ոստիկանության ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից հաղորդել են, որ Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհին ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել:

Մեկնած հետաքննիչը պարզել է, որ նույն օրը ժամը` 02:30-ի սահմաններում Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհի 12-րդ կիլոմետրին, Նորագյուղի բնակիչ Պ.Ա.-ն (ծնված 1999թ.) վարելով «Օպել-Աստրա» ավտոմեքենան, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց աջ և բախվել ճամփեզրի ծառերին, ինչի հետևանքով վերջինս և նրա ուղևոր` Խնձրիստան գյուղի բնակիչ Ս. Մ.-ն (ծնված 1998թ.) ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ:
Վարորդ Պ. Ա.-ն գտնվում էր անսթափ վիճակում:
Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության շրջանային բաժինը: