Ստեփանակերտում հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Այսօր՝ ապրիլի 24-ին, Ստեփանակերտում հարյուրավոր քաղաքացիներ իրենց հարգանքի տուրքն են մատուցել 1915 թվականի Հայոց Ցեղասպանության անմեղ զեհերի հիշատակին՝ ծաղիկներ խոնարհելով Ստեփանակերտում մեծ եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող «Զանգակատուն» հուշակոթողին։

 

«Զանգակատուն» հուշակոթող են այցելել ԱՀ Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը, ԱՀ անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը, Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը, պատգամավորներ, տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչներ, դպրոցականներ և այլք:

Հուշակոթողին ծաղիկներ խոնարհելուց հետո ներկաները քաղաքային հուշահամալիրում այցելել են նաև արցախյան երրորդ պատերազմի ժամանակ զոհվածների գերեզմաններին։

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով