Ստեփանակերտում անց են կացվում վերապատրաստման դասընթացներ.

ԱՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախաձեռնությամբ ապրիլի 19-ից Ստեփանակերտում մեկնարկել են հոգեբանների, հատուկ մանկավարժների, սոցմանկավարժների, դասվարների վերապատրաստման դասընթացներ:

Դասընթացները վարում են ՀՀ-ից հրավիրված հատուկ մասնագետները։ Արցախում այս ծրագիրն իրականացվում է 2010 թվականից:

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրուցյում գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրեն Յուրի Քարամյանն ասել է, որ դասընթացներին հանրապետությունից մասնակցում են մոտ 90 հոգեբաններ, հատուկ մանկավարժներ և սոցմանկավարժներ, ինչպես նաև Ստեփանակերտից 41 դասվարներ: Վերապատրաստումներին մասնակցություն են ունեցել նաև լոգոպեդներ:

Ըստ Յու. Քարամյանի՝ դասընթացների նպատակն է նոր մեթոդիկայի ուսուցումը, հմտությունների ձեքբերումը, փորձի փոխանակումը, ունակությունների և կարողությունների զարգացումը: Տեղեկացնենք, որ վաղը՝ ապրիլի 24-ին՝ ժամը՝ 10:00-ին, Ստեփանակերտի համար 1 հիմնական դպրոցի դահլիճում տեղի կունենա կոնֆերանս, որի ընթացքում կամփոփվեն կատարված աշխատանքները:

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով