«Ստեփանակերտի հանրապետական բժշկական կենտրոնի տնօրենն այսօրվանից համալսարանական բուժհաստատությունում կզբաղեցնի տնօրենի հաստիքը». ԵՊԲՀ ռեկտոր

Ստեփանակերտի հանրապետական բժշկական կենտրոնի տնօնրե Մհեր Մուսայելյանն այսօրվանից համալսարանական բուժհաստատությունում կզբաղեցնի տնօրենի հաստիքը:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը:
«Ռեկտորատի այսօրվա նիստին ներկա էր Ստեփանակերտի հանրապետական բժշկական կենտրոնի տնօրեն Մհեր Մուսայելյանը, ով իմ առաջարկով այսուհետև մասնագիտական գործունեությունը կշարունակի համալսարանական տանիքի ներքո:
Մհեր Մուսայելյանը, ինչպես նաև շատ գործընկերներ դժվարին իրավիճակներում թե՝ բժշկական թիմի, թե՝ ուսանողների համար օրինակելի են իրենց դրսևորել:
Նոր գործընկերոջը ներկայացրի ռեկտորատի անդամներին: Մհեր Մուսայելյանը կկենտրոնացնի իր ուժերն ու փորձը աղետների ժամանակ անհրաժեշտ վարչական գործողությունների, մարդկային պաշարների կառավարմանը», — նշել է Մուրադյանը:

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով