Սոնա Մարկոսյանը մրցանակի է արժանացել

Օդեսայից 10-ամյա Սոնա Մարկոսյանը մրցանակի է արժանացել «Golden talents of Madrid 2021» երաժշտական միջազգային մրցույթում, որն ամեն տարի անցկացվում է Մադրիդում:

«AnalitikaUA.net»-ը հայտնում է, որ համավարակով պայմանավորված այս տարի մրցույթն անցկացվում էր առցանց ռեժիմով: Մրցույթն ունեցել է 1200 մասնակից 11 երկրից: Ժյուրիի կազմում էին մշակույթի և արվեստի առաջատար գործիչներ՝ կոմպոզիտորներ, վոկալիստներ, արվեստաբաններ Իսպանիայից և այլ երկրներից: Մասնակիցների աշխատանքները դիտարկվել են շուրջ 10 օր: Մրցույթի արդյունքներով «Վոկալ» անվանակարգում Սոնա Մարկոսյանը զբաղեցրել է երրորդ տեղը: Մինչ այդ, Սոնան մասնակցել է «Made in Ukraine» 7-րդ միջազգային երաժշտական փառատոն-մրցույթին, որտեղ զբաղեցրել է առաջին տեղը «Դաշնամուր» անվանակարգում: Ավելի վաղ տեղեկացվել էր, որ «Golden talents of Madrid 2021» երաժշտական միջազգային մրցույթում ևս մեկ հայ մասնակից Ուկրաինայից՝ Կարոլինա Վանոյանը, արժանացել էր մրցանակի: Ուկրաինայի հայերի միությունը հատուկ ուշադրություն է դարձնում կրթության ու մշակույթի ոլորտներին:

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով