Սկսվել է օլիմպիական ջահի երթը

Ճապոնիայի Ֆուկուսիմա վարչատարածքի ֆուտբոլի ուսումնական կենտրոնում այսօր մեկնարկեց Տոկիոյի օլիմպիական խաղերի ջահի փոխանցավազքը, որը հեռարձակվել է «Տոկիո -2020» կազմկոմիտեի պաշտոնական կայքում:

armsport.am-ի փոխանցմամբ արարողությանը մասնակցել են սամուրայի տարազներով դերասաններ, թմբուկահարներ և պարողներ: Ցուցադրվել են խաղերի պատվին ստեղծագործած ուսանողների նկարները, ապա դպրոցականների երգչախումբը կատարել է Hana wa saku երգը:

Այնուհետև բեմահարթակում հայտնվել է Հունաստանից բերված օլիմպիական կրակը:

Փոխանցավազքի առաջին վազորդը 34-ամյա ֆուտբոլիստ Ադզուսա Իվաշիմիձուն էր: նա Ճապոնիայի հավաքականում հանդես է եկել 2006-2016 թթ.:

Միջոցառումն անցկացվում է համավարակի կանխման բոլոր կանոնների համապատասխան: Յուրաքանչյուր ջահակրի,  սահմանված հեռավորության համաձայն, ուղեկցում են  կազմկոմիտեի և  ոստիկանության աշխատակիցները:

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով