Սերգեյ Լավրովը ԱՄՆ-ին անվանել է անվստահելի գործընկեր

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Միացյալ Նահանգներին և նրա դաշնակիցներին անվանել է անվստահելի գործընկերներ: Այս մասին ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հայտարարել է Ղազախստանի՝ իր պաշտոնակցի հետ հանդիպումից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ՝ փոխանցում է РИА Новости-ն:

«Պետության կենսապահովման համար առանցքային ոլորտներում մենք չենք կարող հենվել նրանց (խմբ. ԱՄՆ-ի) տրամադրության ու նրա վրա, թե առավոտյան նրանք որ ոտքից կարթնանան»,- նշել է ՌԴ արտգործնախարարը:

Սերգեյ Լավրովը նշել է, որ Վաշինգտոնի՝ կանխատեսելի հարաբերություններ կառուցելու պատրաստակամության վերաբերյալ հայտարարությունը համոզիչ չէ:

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով