ԱԱ-2022-ի ընտրական փուլի Սերբիա – Պորտուգալիա խաղից հետո Կրիշտիանու Ռոնալդուի կողմից խոտածածկին նետված ավագի թևկապը վաճառվել է աճուրդի ժամանակ:
Հանդիպումից հետո թևկապը վերցրել է հրշեջներից մեկը և բարեգործական նպատակով այն աճուրդի հանել, տեղեկացնում է սերբ լրագրող Յովան Շիմիչը:
36-ամյա ֆուտբոլիստի թևկապը վաճառվել է 7,5 միլիոն սերբական դինարով, որը համարժեք է 63 700 եվրոյի:
Այդ գումարն ուղղվելու է Սերբիայում բնակվող 6-ամյա երեխայի բուժմանը, ով ողնաշարի մկանային ատրոֆիայից է բուժվում: Նրա բուժման համար անհրաժեշտ է ընդհանուր 2,5 միլիոն եվրո հավաքել:
Ռոնալդուն թևկապը դեն է նետել այն բանից հետո, երբ նրա խփած գոլը չի արձանագրվել:
Այս մասին հայտնում է vnews.am-ը: