Ռուս խաղաղապահներին տեղյակ են պահել Շուշի-Ստեփանակերտ մայրուղու ցուցանակին ադրբեջանցիների գրառումների մասին. Լուսինե Ավանեսյան

Արցախի իրավապահ,իրավասու մարմիններն արձանագրել են ադրբեջանցիների կողմից Շուշի-Ստեփանակերտ մայրուղու վրա  գտնվող «Տանկ» հուշարձանի մոտակայքի ցուցանակին գրություններ թողնելու դեպքը:

Այս մասին «Արցախպրես»-ի հետ զրույցում հայտնեց Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանը՝ հավելելով, որ դեպքի վերաբերյալ տեղյակ են պահվել նաև ռուս խաղաղապահները:
«Տեղի ունեցածը, ինչպես նաև Ադրբեջանի կողմից մի շարք այլ քայլեր անհարգալից վերաբերմունք են ինչպես հրադադարի եռակողմ հայտարարության, այնպես էլ՝ ռուս գործընկերների նկատմամբ: Կարծում եմ, ինչ-որ պատշաճ արձագանք կլինի:Ինչ վերաբերում է Արցախի իշխանություններին, ապա նման բոլոր դեպքերը վերլուծվում են և խաղաղապահների հետ համատեղ համապատասխան միջոցառումներ են ձեռնարկվում բնակչության անվտանգությունն ապահովելու համար: Սա հոգեբանական գրոհ է Ադրբեջանի կողմից՝ Արցախում բնակվողների շրջանում հնարավորին վախի մթնոլորտ ստեղծելու համար»,-ասաց Ավանեսյանը:

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով