Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ջո Բայդենի հնարավոր հանդիպումը կարող է կայանալ ընթացիկ տարվա հունիսին: Այդ մասին հաղորդել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:
Նրա խոսքով՝ երկրների միջև գոյություն ունի նախնական պայմանավորվածություն դրա անցկացման հստակ ամսաթվերի մասին, սակայն դրանք դեռևս չեն ներկայացվում: Սակայն Ուշակովը եզրափակել է, որ հանդիպումը նախատեսվում է հունիսին:
Ընդ որում՝ նա ընդգծել է, որ Մոսկվան ստանում է Վաշինգտոնից ազդանշաններ այդ բանակցություններն անցկացնելու և երկկողմանի հարաբերությունների մասին հարցերը քննարկելու իրական ցանկության մասին: