Ռուսաստանի դումայի նախագահը կարևորել է նոյեմբերի 9-ի հայտարարությունը

Ռուսաստանի պետական դումայի նախագահ Վալենտինա Մատվիենկոն հայտարարել է, որ նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարությունը կարևոր նշանակություն ունի տարածաշրջանում խաղաղության ապահովման տեսանկյունից։ Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ Մատվիենկոն այս մասին ասել է Ադրբեջանի մեջլիսի նախագահ Սաբինա Գաֆարովայի հետ կայացած հանդիպման ընթացքում։

Հաղորդվում է,որ Մատվիենկոն նշել է,որ երկու երկրների հարաբերությունները ռազմավարական դաշնակցության մակարդակի վրա են և կայուն զարգանում են։ Մատվիենկոյի խոսքով երկկողմ հարաբերությունների զարգացման հարցում կարևոր դեր ունեն Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահները։

Ինչ վերաբերում է ռուս-թուրքական համատեղ մոնիտորինգային կենտրոնին, որը գործում է Արցախի` Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Ակնայի (Աղդամ) շրջանում, Ռուսաստանի դումայի նախագահը հայտնել է, որ այն դրական դեր կունենա ճշգրիտ տեղեկատվության տրամադրման հարցում։

Մատվիենկոն և Գաֆարովան քննարկել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր։

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով