Ռուսաստանի ոստիկանությունը խստացրել է Պոկրով քաղաքի բանտի անվտանգության ռեժիմը, որտեղ պահվում է Կրեմլի քննադատ Ալեքսեյ Նավալնին, այն բանից հետո, երբ նրա կողմնակիցները հայտարարեցին, որ պատրաստվում են բողոքի ցույց կազմակերպել հաստատության դիմաց` պահանջելով, որ իշխանությունները պատշաճ բժշկական օգնություն ցուցաբերեն Նավալնիին: Այս մասին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը։
Հիշեցնենք, որ Նավալնին անցյալ շաբաթ հայտարարեց հացադուլ՝ ի նշան բողոքի, քանի որ բանտի ղեկավարությունը հրաժարվում է նրան պատշաճ կերպով բժշկական օգնություն տրամադրել։ Որից հետո, նրա մի խումբ դաշնակիցներ հայտարարել են, որ երեքշաբթի օրը բողոքի ակցիա են անցկացնելու Պոկրով քաղաքի բանտի դիմաց, եթե Նավալնին չտեսնի իր նախընտրած բժշկին և չստանա պատշաճ բժշկական օգնություն:
Բանտի ղեկավարությունը հայտնում է, որ քննադատի վիճակը բավարար է, և նրան ցուցաբերվել է անհրաժեշտ բժշկական օգնություն:
