Կրեմլի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը հայտարարել է, որ Ռուսաստանը որոշակի հանգամանքներում կարող է ստիպված լինել պաշտպանել Ուկրաինայի արևելքում գտնվող իր քաղաքացիներին, և որ խոշոր ռազմական գործողությունները կարող են նշանակել Ուկրաինայի՝ որպես երկրի վերջի սկիզբ, հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը:
Արևմտյան երկրները զսպման կոչ են արել այն բանից հետո, երբ Ուկրաինան ահազանգ է հնչեցրել Ռուսաստանի հետ ուկրաինական սահմանի մոտակայքում ռուսական ուժերի կուտակման կապակցությամբ:
«Ես պաշտպանում եմ այն գնահատականը, որ ռազմական գործողությունների սկիզբը կլինի Ուկրաինայի վերջի սկիզբը», — հայտնել է Ռուսաստանի նախագահի վարչակազմի ղեկավարի տեղակալ Դմիտրի Կոզակը: