ՌԴ ԱԳՆ-ն է կանչվել ԱՄՆ դեսպանը

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարություն է  կանչվել Ռուսաստանում ԱՄՆ դեսպանը՝ Սպիտակ տան կողմից Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների սահմանումից հետո:

Ըստ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի՝ ԱՄՆ-ն վճռական հակահարված կստանա Ռուսաստանի Դաշնությունից՝ ի պատասխան ագրեսիվ պահվածքի: Նա նշել է, որ դեսպանի հետ զրույցի արդյունքների վերաբերյալ տեղեկատվությունը կտրամադրվի ավելի ուշ՝ նշելով, որ այն «դժվար կլինի ամերիկյան կողմի համար»:

«Մոսկվան անխուսափելիորեն կպատասխանի ԱՄՆ պատժամիջոցներին: «Նման ագրեսիվ պահվածքը, իհարկե, վճռական հակահարված կստանա: Վաշինգտոնը պետք է գիտակցի, որ երկկողմ հարաբերությունների դեգրադացիայի համար պետք է վճարել:

Պատասխանատվությունը կատարվածի համար ամբողջությամբ Ամերիկայի Միացյալ Նահանգների վրա է»,- ասել է նա, News.am-ի փոխանցմամբ այս մասին հայտնում  է ՏԱՍՍ-ը:

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով