Ռադայում հայտարարել են, որ Ուկրաինան մոտ Է Դոնբասում լայնամասշտաբ պատերազմի

«Ընդդիմադիր հարթակ՝ հանուն կյանքի» խմբակցությունից Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավոր Իլյա Կիվան հայտարարել Է, որ երկիրը, ինչպես երբեք, մոտ Է Դոնբասում լայնամասշտաբ պատերազմի, այս մասին հայտնում է  «Արմենպրես»-ը:

«Գնահատելով նախագահ Զելենսկու՝ սահման չճանաչող իրավական կամայականության և իշխանությունը բռնատիրելու գործողության ներկայիս քաղաքականությունը՝ լիակատար վստահությամբ կարող եմ հայտարարել, որ մենք, ինչպես երբեք, մոտ ենք Դոնբասում լայնամասշտաբ պատերազմի սկսվելուն, որը կընդգրկի ամբողջ Ուկրաինան, ինչը նշանակում Է մեր քաղաքացիների հազարավոր նոր մահեր, և դրանք ինչքան շատ լինեն, այնքան լավ Է իշխանության համար»,-ապրիլի 5-ին Կիվան գրել Է իր Telegram-ալիքում:

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով