Պրահան ԵՄ-ի ու ՆԱՏՕ-ի դաշնակիցներին կոչ է անում վտարել ռուս դիվանագետներին

Չեխիայի առաջին փոխվարչապետ և ներքին գործերի նախարար Յան Համաչեկը, որը նաև հանրապետության ժամանակավոր արտգործնախարարն է, երեքշաբթի օրը ԵՄ-ում և ՆԱՏՕ-ում Պրահայի դաշնակիցներին կոչ է արել վտարել ռուս դիվանագետներին, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը։

Ապրիլի 17-ին Չեխիայի իշխանությունները հայտարարել են Պրահայում Ռուսաստանի դեսպանատան 18 աշխատակիցների արտաքսման մասին, որոնք, ըստ չեխական կողմի, Ռուսաստանի հատուկ ծառայությունների սպաներ են:

Այս քայլն արվել է Վրբետիցայում զինամթերքի պահեստներում իբր բացահայտված հանգամանքների հետ կապված:

Ապրիլի 19-ին Յան Համաչեկը ասել է, որ հանրապետության իշխանությունները ողջունելու են, եթե իրենց դաշնակիցները «իրականացնեն ռուսական հատուկ ծառայությունների սպաների արտաքսումը»:

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով