Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը առաջիկայում հանդես կգան Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծման նախաձեռնությամբ:
Sputnik Արմենիայի փոխանցմամբ, այս մասին հայտնում են ֆրանսիական լրատվամիջոցները։
Նշվում է, որ երկու երկրների ղեկավարները նման պայմանավորվախություն են ձեռք բերել հեռախոսազրույցի ընթացքում։ Նախագահները մտադիր են առաջիկա օրերին «կոնկրետ նախաձեռնություններով» հանդես գալ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում:
Հիշեցնենք, որ հունվարի 10-ին Մակրոնը ռուս գործընկերոջ հետ հեռախոսազրույցի ժամանակ կարևորել էր ղարաբաղյան հարցի քաղաքական լուծման գործում միջազգային համագործակցությունը։
