Պուտինն ընդունել է Կլիմայի հարցով գագաթնաժողովին մասնակցելու Բայդենի հրավերը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ապրիլի 22-ին ելույթ կունենա Կլիմայի հարցերով գագաթնաժողովին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը միջոցառմանը  հրավիրել է 40 համաշխարհային առաջնորդի, այդ թվում՝ ռուս գործընկերոջը: Վաշինգտոնը մտադիր է գագաթաժողովը  կազմակերպել ապրիլի 22-23-ը՝ վիրտուալ ձևաչափով:

«Վլադիմիր Պուտինը կներկայացնի Ռուսաստանի մոտեցումները լայն միջազգային համագործակցության հաստատման համատեքստում, որն ուղղված է կլիմայի գլոբալ փոփոխության բացասական հետևանքների հաղթահարմանը»,- հայտնում են Կրեմլի մամուլի ծառայությունից:

Բացի Պուտինից, գագաթնաժողովին հրավիրվել են նաև Չինաստանի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Ավստրալիայի, Ֆրանսիայի, Թուրքիայի, Հնդկաստանի, Իտալիայի, Իսպանիայի, Մեքսիկայի, Սաուդյան Արաբիայի, ԱՄԷ-ի և այլ երկրների ղեկավարներ:

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով