ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն օպերատիվ հանդիպում է անցկացրել Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ։ Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
«Այսօր օրակարգում մի քանի հարց ունենք. դրանք վերաբերում են մեր ամենամոտ հարևանների ու դաշնակիցների հետ հարաբերությունների զարգացմանը։ Մենք կխոսենք նաև օտար երկրների հետ հարաբերություններում Ռուսաստանի շահերի ապահովման մասին»,- ասել է Պուտինը։
Հանդիպմանը մասնակցել են ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը, Դաշնության խորհրդի և Պետդումայի խոսնակներ Վալենտինա Մատվիենկոն և Վյաչեսլավ Վոլոդինը, Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը, ԱԴԾ տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը և այլք։