Պուտինը դեռ չի հայտարարել 2024 թվականի ընտրություններին իր թեկնածությունն առաջադրելու մասին․ Պեսկով

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը դեռ չի հայտարարել, թե արդյոք առաջադրելու է իր թեկնածությունը 2024 թվականի նախագահական ընտրություններին։

Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
«Նախագահը դեռ չի հայտարարել, որ կառաջադրի իր թեկնածությունը։ Բայց եթե մենք ենթադրենք, որ նախագահն, այնուամենայնիվ, կառաջադրի իր թեկնածությունը, ապա ակնհայտ է, որ ներկա փուլում իրական մրցակցություն չկա»,-news.am-ի փոխանցմամբ` ասել է  Պեսկովը RBC-ին տված հարցազրույցում։

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով