UFC 264 մրցաշարի բոլոր տոմսերը, որը տեղի կունենան Լաս Վեգասում հուլիսի 11-ի գիշերը (Երևանի ժամանակով), վաճառվել են, հայտնում է UFC-ի մամուլի ծառայությունը:
Նշվում է, որ մրցաշարի բոլոր 20,800 տոմսերը, որի հիմնական իրադարձությունը կլինի ամերիկացի Դուստին Պորիեի և իռլանդացի Քոնոր Մաքգրեգորի երրորդ մենամարտը, վայրկյանների ընթացքում սպառվել են: