Պեսկովը հայտնել է, թե երբ են վերջին անգամ շփվել Պուտինն ու Զելենսկին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը վերջին տարիների ընթացքում չի շփվել իր ուկրաինացի գործընկեր Վլադիմիր Զելենսկու հետ։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Ճիշտ է», — ասել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին՝ արդյոք ճի՞շտ է, որ մի քանի տարի պետության ղեկավարը որևէ հանդիպում կամ հեռախոսազրույց չի ունեցել Ուկրաինայի նախագահի հետ։

Ռուսաստանի ու Ուկրաինայի առաջնորդները վերջին անգամ հանդիպել են 2019 թվականին Փարիզում կայացած «Նորմանդական քառյակի» գագաթնաժողովի ժամանակ։ Այդ ժամանակ ՌԴ նախագահը երկկողմ հանդիպումներ է անցկացրել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ։

Ինչպես նշվում է Կրեմլի պաշտոնական կայքում, այդ գագաթնաժողովից հետո Պուտինը մի քանի հեռախոսազրույց է ունեցել Զելենսկու հետ (2020 թվականի փետրվարին և հուլիսին), ինչից հետո նախագահների միջև որևէ կապ չի հաստատվել։

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով