Կահիրեում զուգահեռաբար անցկացվեցին աշխարհի սուսերամարտի պատանեկան և երիտասարդական առաջնությունները: Հայաստանը ներկայացրել էր հինգ պատվիրակ:
Ճկասուսերակիրների մրցաշարին մասնակցեցին Գրիգոր Պապոյանը և Աիդա Ալոյանը, իսկ Հովհաննես Մուրադյանը, Գագիկ Դավթյանը և Ալիկ Նավասարդյանը ՝ խոցասուսերակիրների պայքարին:
Հայ մարզիկները մեդալներր չնվաճեցին: Թիմը մրցավայր էր ուղեկցել հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Նավասարդյանը:
Այս մասին հայտնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն: