Ջերմուկի քաղաքապետ Վարդան Վարդանյանին առնչվող քրեական գործ է հարուցվել: Այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց Քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Ռիմա Եգանյանը:
«Ջերմուկի քաղաքապետի կողմից թույլ տրված առերևույթ չարաշահումների դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի հատկանիշներով հարուցված քրեական գործով նախաքննությունն իրականացվում է ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում»,-ասաց Եգանյանը: