ԱՄՆ-ը պետք Է դադարեցնի զսպել եւ ճնշել Չինաստանին, ինչպես նաեւ նոր խոչընդոտներ չստեղծել երկու երկրների հարաբերությունների համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Ին հոկտեմբերի 31-ին հայտարարել Է ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ հեռախոսազրույցի ժամանակ:
«ԱՄՆ-ը պետք Է դադարեցնի Չինաստանին զսպելը եւ նրա վրա ճնշում գործադրելը, չպետք Է նոր խոչընդոտներ ստեղծի երկու երկրների հարաբերությունների համար»,-հայտարարել Է Վան Ին, որի խոսքը մեջբերվում Է ՉԺՀ-ի ԱԳ նախարարության կայքում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստի: