Չեղարկվեց Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի վիդեո կոնֆերանսը Ֆրանսիայի առաջնորդ Էմանուել Մակրոնի և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ: Այս մասին մարտի 29-ին հայտնել է Ռիա Նովոստի-ն։
Պուտինի ու Մերկելի վերջին հեռախոսազրույցը տեղի է ունեցել հունվարի սկզբին: Նրանք քննարկել են համաճարակի դեմ պայքարի համագործակցության հարցեր: Զրույցի ընթացքում կողմերն անդրադարձել են նաև ներուկրաինական կարգավորմանը վերաբերող մի շարք հարցերի: