Չավուշօղլուն դարձյալ խոսել է Հայաստանի հետ համագործակցության մասին

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն դարձյալ անդրադարձել է Հայաստանի հետ համագործակցության հնարավորություններին։ Ինչպես փոխանցում են թուրքական լրատվամիջոցները, Չավուշօղլուն այս մասին խոսել է Բուխարեստում՝ Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանիի հետ կայացած հանդիպման ընթացքում։
Հաղորդվում է, որ կողմերը քնաարկել են տարածաշրջանում տեղի ունեցեղ զարգացումները, ինչպես նաև անվտանգային հարցերը։ Թուրքիայի և Վրաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները ընդգծել են խաղաղության կարևորությունը՝ Հարավային Կովկասի զարգացման տեսանկյունից։
Չավուշօղլուն նշել է, տարածաշրջանում 3+3 ձևաչափով համագործակցություն իրականացնելու անհրաժեշտության մասին, որին Հայաստանը նույնպես կարող է միանալ։ Երկու նախարարները ողջունել Երևանի և Բաքվի միջև խաղաղության հարթակ ստեղծելու վրացական կողմի առաջարկը։

Բացի այդ երկու նախարարները մտքեր են փոխանակել Ուկրաինայի շուրջ տեղի ունեցող զարգացումների, ինչպես նաև Վրաստանի այսպես կոչված օկուպացված տարածքների վերաբերյալ։

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով