Թուրքիան չի աջակցում Ուկրաինայի ճգնաժամի որևէ կողմի, հինգշաբթի օրը հայտարարեց արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն:
Մենք լավ հարաբերությունների մեջ ենք ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Ուկրաինայի հետ: Մենք կողմ ենք խնդիրը խաղաղ ու դիվանագիտական ճանապարհով լուծելուն », — ասաց նա NTV հեռուստաալիքի եթերում: Յուրաքանչյուր երկրի հետ մեր հարաբերությունները չպետք է ազդեն այլ պետությունների հետ հարաբերությունների վրա: Ռուսաստանի և Ուկրաինայի հարաբերութունների սրման մեջ կողմերից ոչ մեկին չենք աջակցում։