Ուկրաինան Bayraktar TB2 անօդաչու թռչող սարքերի նոր խմբաքանակ են նվեր ստացել

Ուկրաինայի զինված ուժերը ստացել են թուրքական Bayraktar TB2 անօդաչու թռչող սարքերի նոր խմբաքանակ։

Panorama.am-ն գրում է, որ այդ մասին հայտնել է Defense Blog-ը՝ հղում անելով Ուկրաինայի պաշտպանության նախարարության գլխավոր հետախուզական վարչությանը (ԳՀՎ):

Պարբերականի տվյալներով՝ խմբաքանակը բաղկացած է ԱԹՍ-ից հագեցած համապատասխան սպատազինությամբ։ Ըստ ԳՀՎ-ի՝ անօդաչու թռչող սարքեր արտադրող «Baykar»-ը դրանք անվճար նվիրել է Ուկրաինային։

«Մենք հավերժ երախտապարտ ենք «Baykar»-ի անշահախնդիր և մշտական աջակցության համար մեր երկրի համար ամենադժվար ժամանակներում»,-ասվում է ԳՀՎ-ի հայտարարության մեջ:

Ավելի վաղ Տրոյայի կամավորական հատուկ նշանակության ստորաբաժանման հրամանատար Վլադիմիր Նովիկովը հայտարարել էր, որ Ուկրաինայի զինված ուժերը սկսել են թուրքական « Bayraktar » անօդաչու թռչող սարքերի փոխարեն օգտագործել արդյունաբերական անօդաչու թռչող սարքեր։

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով