Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հայտնում է, որ այսօր Ջրականի (Ջաբրաիլի) շրջանում կատարված որոնողական աշխատանքնռրի արդյունքում հայտնաբերվել է ևս մեկ աճյուն :
Նախնական տվյալներով վերջինս ռազմական գործողությունների մասնակից է եղել,ավելի մանրամասն պարզ կլինի դատաբժշկական փորձաքննություններից հետո: Նշենք, որ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներից մինչ այսօր հայտնաբերվել է 1503 աճյուն: